Պաշտոնական

Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանն ազատվել են պաշտպանության փոխնախարարի պաշտոններից

1 րոպեի ընթերցում

Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանն ազատվել են պաշտպանության փոխնախարարի պաշտոններից

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մայիսի 8-ին՝ լիազորությունները վայր դնելուց առաջ ընդունել է որոշում Արտակ Զաքարյանին իր դիմումի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղեկալի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:

Կարեն Կարապետյանի մեկ այլ որոշմամբ Արտակ Դավթյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:

Կարեն Կարապետյանը մայիսի 8-ին վայր դրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների կատարումը։ Ֆեյսբուքյան իր էջում Կարապետյանը գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով քննադատության, ոգևորիչ խոսքերի և աջակցության համար, ապա բարի երթ մաղթել նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում