Գիտակրթական, առողջարանային կենտրոն. Դավիթ Բաբայանը ներկայացնում է Շուշիի զարգացման տեսլականը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը մայիսյան Եռատոնին սպասում է բազմաթիվ հյուրերի Հայաստանից և այլ երկրներից: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, այս տարին հոբելյանական չէ, և խոշոր միջոցառումներ չեն սպասվում, սակայն իրականացվելու է ավանդական ծրագիրը:

«Ամեն տարի քայլերթով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից գնում ենք դեպի հուշահամալիր: Այնտեղ ծաղիկներ ենք խոնարհում, ծաղկեպսակ ենք դնում՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ հայրենականում, Արցախի պատերազմում զոհվածների հիշատակին: Այնուհետև գնում ենք Շուշի, որտեղ նույնպես միջոցառումներ են նախատեսված, երեկոյան լինում է մեծ համերգ, որից հետո՝ հրավառություն»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Խոսելով Շուշիի վերականգնումից՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ այն իրականում բարդ գործընթաց է: Հարցը միայն այն չէ, որ պետք է շենքեր վերականգնեն, ամեն ինչ պետք է արվի, որ այն լինի կենսունակ քաղաք:

«Այս վերջին տարիներին կարևոր մի քայլ է կատարվել, Շուշիի զարգացման հիմքն է դրվել: Իհարկե, բազմաթիվ տներ են վերանորոգվել, նորերն են կառուցվել, ջրամատակարարման, գազամատակարարման հարցերն են կարգավորվել: Կարևորն այն է, որ Շուշին գիտակրթական, մշակութային կենտրոն դարձնելու հիմքն է դրվել: Այստեղ հիմնվել են ժամանակակից թանգարաններ, համալսարաններ, մի շարք պետական հաստատություններ տեղափոխվել են Շուշի, ինչը շատ կարևոր է»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ շրջանառվում է համահայկական համալսարան հիմնելու գաղափարը:

Նա ընդգծեց, որ սրանով չեն բավարարվելու, Շուշիում այլ ուղղություններ ևս զարգացվելու են: Դավիթ Բաբայանը նշեց, որ Շուշին ժամանակին ուներ առողջարանային մեծ ներուժ, որը, ցավոք, ոչնչացվել է պատերազմի տարիներին:

«Սա մի ուղղություն է, որին պետք է անպայման ուշադրություն դարձնել: Գիտակրթական ուղղությունից բացի, եթե մենք կարողանանք առողջարանական ինդուստրիան ամբողջական զարգացնել, որն էլ իր հերթին կնպաստի զբոսաշրջության զարգացմանն, ապա Շուշին բավական կենսունակ կլինի»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ այս օրերին համեմատաբար հանգիստ է եղել, չնայած Ադրբեջանը վերջին շրջանում սահմանային որոշ կուտակումներ ետ չի քաշել:

«Մայիսի 9-ը մեզ համար Եռատոն է, մեծ հաղթանակ է, նրանց համար պարտություն է: Բացի դրանից, այս տարի Հեյդար Ալիևի 95-ամյակն է, ինչպես նաև լրանում է 25 տարին, երբ Ադրբեջանը տարածքային ամենամեծ կորուստներն ունեցավ ղարաբաղյան պատերազմում: Սրանք առիթներ են, որպեսզի Ադրբեջանը դիմի սադրանքների, շահարկումների, հատկապես, որ այնտեղ ներքաղաքական իրավիճակը բարդ է: Այս ամենը ևս մեկ անգամ մեզ ստիպում է դառնալ զգոն, լինել աչալուրջ»,-հավելեց Դավիթ Բաբայանը:

Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար Եռատոն է: Մեծ խանդավառությամբ նշվում են 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները:

Հայերեն English

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր