Սպորտ

Ազատ ոճային ըմբիշները տապալվեցին Եվրոպայի առաջնությունում 

1 րոպեի ընթերցում

Ազատ ոճային ըմբիշները տապալվեցին Եվրոպայի առաջնությունում 

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ձեռնունայն է վերադարձել Եվրոպայի առաջնությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Դաշնության Կասպիյսկ քաղաքում ավարտվել է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որին մասնակցող Հայաստանի Հանրապետության ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներին չի հաջողվել մրցանակային տեղեր զբաղեցնել: Մեր հավաքականը առաջնությանը մասնակցել է Միհրան Ջաբուրյան (57 կգ), Գարիկ Բարսեղյան (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյան (61 կգ) Վալտեր Մարգարյան (70 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Վարուժան Կաջոյան (79 կգ), Մարզպետ Գալստյան (86 կգ), Շամիր Աթյան (92 կգ), Գեորգի Կետոև (97 կգ) կազմով: Հավաքականի անդամ Լևան Բերիանիձեն (125 կգ) առողջական խնդիրների պատճառով մրցագորգ դուրս չի եկել:

Հիշեցնենք, որ Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականն առաջնությունում նվաճել է 3 մեդալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում