Պաշտոնական

Կարեն Կարապետյանը նոր որոշումներ է ստորագրել

1 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանը նոր որոշումներ է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ Հովհաննես Նիկողոսյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, Կարեն Կարապետյանի մեկ այլ որոշմամբ Արմեն Գիչյանն ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի (ղեկավար) պաշտոնից` իր դիմումի համաձայն, իսկ Ստեփան Քարտաշյանը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում