Քաղաքականություն

ՀՅԴ-ն Աղվան Վարդանյանին հեռացրեց կուսակցության շարքերից

1 րոպեի ընթերցում

ՀՅԴ-ն Աղվան Վարդանյանին հեռացրեց կուսակցության շարքերից

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է, որ քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել է նրան հեռացնել ՀՅԴ շարքերից:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մայիսի 1-ին խորհրդարանում վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստում հայտարարեց, որ չի մասնակցելու վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության քվեարկությանը: Վարդանյանն ընդգծեց, որ ներկայացնում է կուսակցություն և խմբակցություն, որը կողմ քվեարկելու որոշում ունի, ուստի պատրաստ է վայր դնել մանդատը, եթե կուսակցությունն այդպես պահանջի:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը նույն օրը հայտարարություն տարածեց այն մասին, որ Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետն անձնական որոշում է և չի համապատասխանում ՀՅԴ պաշտոնական դիրքորոշմանը: «Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը»,- ասված էր ՀՅԴ ԳՄ հայտարարության մեջ:

Աղվան Վարդանյանը մայիսի 3-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմում էր ներկայացրել Ազգային ժողով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում