Սպորտ

Ազատ ոճի ըմբիշները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Ազատ ոճի ըմբիշները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 57 կգ քաշային կարգում Միհրան Ջաբուրյանը կմրցի Անդրեյ Դուկովի (Ռումինիա) հետ: 65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը 1/8 եզրափակիչում կմրցի Վրաստանի ներկայացուցիչ օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Խինչիգաշվիլու հետ: 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանի մրցակիցը կլինի Մաքսիմիլիան Աուսերլեիտները (Ավստրիա): 79 կգ քաշային կարգում Վարուժան Կաջոյանի մրցակիցը ֆինն Հենրի Սելենիուսն է: 97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գեորգի Կետոևի մրցակիցը ադրբեջանցի Նուրմագոմեդ Հաջիևն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում