Քաղաքականություն

Էմիլ Բաբայանը ՍԴ անդամ չընտրվեց. կողմ ձայները բավարար չէին

1 րոպեի ընթերցում

Էմիլ Բաբայանը ՍԴ անդամ չընտրվեց. կողմ ձայները բավարար չէին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանում Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկության արդյունքներով Էմիլ Բաբայանը ՍԴ անդամի պաշտոնում չընտրվեց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քվեարկության արդյունքները հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը:

Մելիքյանը հայտնեց, որ ՍԴ անդամի ընտրության քվեարկությանը Ազգային ժողովի 105 պատգամավորներից մասնակցել է 54-ը, քվեաթերթիկներից ոչ մեկն անվավեր չի ճանաչվել: Էմիլ Բաբայանի թեկնածությանը կողմ է քվեարկել 51, դեմ՝ 3 պատգամավոր: «Այսպիսով, Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավոր չի ընտրվում»,- հայտարարեց Գագիկ Մելիքյանը:

Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում ընտրվելու համար ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու Էմիլ Բաբայանը պետք է ստանար պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը՝ 63 ձայն:

Մինչ քվեարկությունը, «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում