Քաղաքականություն

ԱԺ-ում մեկնարկել է Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ում մեկնարկել է Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՍԴ անդամի ընտրությունն անցկացվում է փակ գաղտնի քվեարկությամբ:

Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 11:30-ը, որից հետո Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը կիրականացնի ձայների հաշվարկ և կհրապարակի արդյունքները:

Խորհրդարանական «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները հայտարարել են, որ քվեարկությանը չեն մասնակցելու: Սահմանադրական դատարանի անդամը ընտրվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով (63 ձայն):

Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում ՀՀ նախագահն առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում