Քաղաքականություն

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ՍԴ անդամի ընտրության քվեարկությանը

1 րոպեի ընթերցում

 «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ՍԴ անդամի ընտրության քվեարկությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները չեն մասնակցի Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախագծերից մեկի քվեարկության ժամանակ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ և հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը ՍԴ անդամի ընտրության քվեարկությանը չի մասնակցելու:

ՍԴ անդամի ընտրության քվեարկությանը չմասնակցելու մասին հայտարարեց նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Մայիսի 4-ին, ժամը 10:30-ին տեղի կունենա Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությանը: ՀՀ նախագահը ՍԴ անդամի պաշտոնում առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում