Մշակույթ

«Մենք որեւԷ մեկին ինչ-որ բան ապացուցելու կարիք չունենք». ABBA-ի երաժիշտներ

1 րոպեի ընթերցում

«Մենք որեւԷ մեկին ինչ-որ բան ապացուցելու կարիք չունենք». ABBA-ի երաժիշտներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ABBA խմբի հիմնադիրներից մեկը՝ Բեննի Անդերսոնը, հայտարարել Է, որ իր երաժշտական կոլեկտիվը չի փորձում որեւԷ բան ապացուցել՝ թողարկելով նոր երգեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անցյալ դարում ժողովրդականություն վայելած անսամբլն անցած շաբաթ ձայնագրել Է երկու նոր երգ, որոնք թողարկվելու են մինչեւ տարվա վերջը:

«Ես չեմ կարծում, որ մեզ հարկավոր Է ինչ-որ բան ապացուցել: Ինձ չի թվում, որ մեզ հարկավոր Է խորհրդածել. «Իսկ ի՞նչ, եթե առաջ ավելի լավ Է եղել»,-ասել Է նա BBC-ին տված հարցազրույցում:

«Հնարավոր Է՝ այդպես Էլ կա, բայց մեզ համար միեւնույն Է: Մենք դրանով զբաղվում ենք, որովհետեւ կարծում ենք, որ դա հիանալի Է: Մեզ շատ դուր եկավ: Տեսնենք: Հուսով եմ՝ ձեզ Էլ դուր կգա»,-հավելել Է նա: Նա պատմել Է, որ երգերը ծնվել են ստուդիայում, երբ ինքը Բյոռն Ուլվեի հետ աշխատում Էր համերգային ծրագրի վրա, որում խմբի երգերը բեմից կատարելու են ավատարները:

«Մենք մտածեցինք՝ գուցե փորձենք մի քանի երգ գրել. հարցնենք տիկնանց՝ չԷին ցանկանա նրանք գալ ու երգել: Նրանք ասացին՝ այո, իհարկե: Այնպես որ ամեն բան ստացվեց պարզապես ուրախության շնորհիվ»,-ասել Է Ուլվեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում