Քաղաքականություն

Մեկնարկեց ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Մեկնարկեց ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 3ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ օրվա նիստը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը,գրանցվել է 66 պատգամավոր: Մայիսի2-ին նիստի մեկնարկի համար քվորում չէր ապահովվել: Քաղաքական իրավիճակի փոփոխությունների հետ կապված՝ «Ծառուկյան» դաշինքը դադարեցնում է մայիսի 2-ին հայտարարված բոյկոտը և մասնակցում է նիստերին:

Գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում12հարց է: Քառօրյա նիստի ընթացքում կքննարկվի նաև ՍԴ անդամի ընտրության հարցը:ՍԴ անդամի պաշտոնում ՀՀ նախագահն առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:

ՍԴ անդամի թափուր տեղ է առաջացել, երբ լրացել էր ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: Գագիկ Հարությունյանն ԱԺ-ի կողմից ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ այնուհետև խորհրդի անդամների կողմից ընտրվեց նախագահ: ՍԴ նախագահ է ընտրվել Հրայր Թովմասյանը, ով ՍԴ-ում փոխարինել էր Կիմ Բալայանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում