Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հանրապետության ողջ տարածքում անհնազանդության ակցիաները դադարեցնելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մայիսի 3-ին վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու և հանրապետության ողջ տարածքում խաղաղ անհնազանդության ակցիաները դադարեցնելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Փաշինյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքի, «Դաշնակցության» և «Ելք» դաշինքի պատգամավորներն իրենց ստորագրությունը կդնեն, որպեսզի ինքն առաջադրվի վարչապետի թեկնածու: «ՀՀԿ-ն այսօր խմբակցության նիստ է անցկացնել, որի արդյունքներով հայտարարել են, որ առաջիկա ընտրություններին սատարելու է ժողովրդի թեկնածուին: Այսինքն, եթե հաշվի առնենք այսօրվա քաղաքական հայտարարությունները, վարչապետի ընտրությունների երկրորդ փուլում մեր թեկնածուի ընտրության խնդիրը գործնականում լուծված է: Դրա համար մենք պետք է անենք կոնկրետ գործողություններ: Վաղը մենք ոչ Երևանում, ոչ մարզերում ոչ մի ակցիա չենք իրականացնում և դուք հանգստանում եք »,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավաքվածներին կոչ արեց օրվա ընթացքում հետևել իր ֆեյսբուքյան էջին, որի միջոցով ինքը հանրությանը կտեղեկացնի զարգացումների մասին՝ շեշտելով, որ բոլոր դեպքերում զգոնությունը չպետք է կորցնեն:

Նիկոլ Փաշինյանը բոլորին կոչ արեց վարչապետի ընտրության օրը՝ մայիսի 8-ին կրկին հավաքվել:

Հայերեն العربية English Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին