Քաղաքականություն

ՀՀԿ խմբակցության նիստին մասնակցել է Սերժ Սարգսյանը

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ խմբակցության նիստին մասնակցել է Սերժ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային Ժողովում ընթանում է ՀՀԿ խմբակցության նիստը, որին մասնակցել է կուսակցության առաջնորդ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը լրագրողներին հայտնեց, որ նիստի աշխատանքները շարունակվում են, որի ավարտից հետո լրագրողներին տեղեկատվություն կտրամադրվի:

Պատգամավորները քննարկում ենստեղծված ներքաղաքական վիճակից դուրս գալու ուղիները:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, մայիսի 1-ին խորհրդարանում անցկացված հատուկ նիստում վարչապետ չընտրվելուց հետո, համապետական դասադուլի և գործադուլի կոչարեց քաղաքացիներին: Մայիսի 2-ի առավոտյան Հանրապետության ավտոճանապարհները փակ էին: Առավոտից փակ են միջմարզային, ներհամայնքային, մի շարք ճանապարհներ: Փակ է նաև դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը: Զբոսաշրջիկներն ու ուղևորները ճամպրուկներով ճանապարհն անցնում են ոտքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում