Քաղաքականություն

ՀՀ նախագահի օգնականը հերքում է վարչապետի պաշտոնում Արմեն Սարգսյանի առաջադրվելու լուրերը

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահի օգնականը հերքում է վարչապետի պաշտոնում Արմեն Սարգսյանի առաջադրվելու լուրերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը հերքում է սոցցանցերում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե Նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրվելու է ՀՀ վարչապետի պաշտոնում: «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով տեղեկությանը՝ Պետրոսյանն ասաց. «Դա բացարձակ անհեթեթություն է ու բացարձակ սուտ»:

Հայաստանում վարչապետի ընտրության հաջորդ փուլը կկայանա մայիսի 8-ին: Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի (35 պատգամավոր)առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (53 ձայն) վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում