Իրանում առնվազն 30 մարդ Է տուժել երկրաշարժի հետեւանքով
1 րոպեի ընթերցում
![Իրանում առնվազն 30 մարդ Է տուժել երկրաշարժի հետեւանքով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/05/932098.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 30 մարդ Է տուժել Իրանի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Press TV հեռուստաալիքը: Ավելի վաղ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտնել Է, որ 5,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել մայիսի 2-ի առավոտյան Յասուջ քաղաքից 11 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվում Էր 10 կմ խորության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: