5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում
1 րոպեի ընթերցում
![5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/05/932093.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի կենտրոնական մասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով ժամը 08.08-ին Յասուջ քաղաքից 11 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվում Էր 10 կմ խորության վրա:
Տուժածների եւ ավերածությունների վերաբերյալ հաղորդումներ առայժմ չեն ստացվել, հայտնել Է ՌԻԱ Նովոստին: