Տարածաշրջանային

Իրանն ապրիլին նավթի արտահանման ռեկորդ Է սահմանել ԳՀՀԾ-ի իրագործման սկսվելուց ի վեր. Shana

3 րոպեի ընթերցում

Իրանն ապրիլին նավթի արտահանման ռեկորդ Է սահմանել ԳՀՀԾ-ի իրագործման սկսվելուց ի վեր. Shana

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի կողմից նավթի արտահանումը ապրիլին կազմել Է օրական 2,62 մլն բարել, ինչը ռեկորդ Է դարձել 2016 թվականի հունվարին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրագործման սկսվելուց ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Shana գործակալությունը:

Նրա տվյալներով՝ Իրանի ազգային նավթընկերությունը ապրիլին միջին հաշվով օրական 2,88 մլն բարել նավթ ու գազախտուցք Է արտահանել եվրոպական ու ասիական շուկաներ: Իրանական նավթամթերքի 60 տոկոսը վաճառվել Է Չինաստանին, Հնդկաստանին, Հարավային Կորեային եւ Ճապոնիային: Միայն Չինաստանն ու Հնդկաստանը օրական ներմուծել են մոտավորապես 1,4 մլն բարել նավթ:

Արտահանման աճը, ինչպես նշում Է գործակալությունը, կապված Է գործարքից հնարավոր դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարության հետ: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում Է այդ համաձայնագիրը եւ սպառնում Է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար:

Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: Իրանը պնդում Է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայման ենթակա չեն: ՄԱԳԱՏԷ-ն, որն ստուգում Է Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների կատարումը, հաստատում Է, որ Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին

Իրան

Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին

Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Իրանն «ավելի կառուցողական դեր» կխաղա Մերձավոր Արևելքում

Իրան

Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Իրանն «ավելի կառուցողական դեր» կխաղա Մերձավոր Արևելքում

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

Իրան

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում