ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների քննարկումներ կլինեն. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, որպես վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը վարչապետի ընտրությունից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտություն է համարում: Խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների հետ կապված դեռ քննարկումներ կլինեն:

«Բայց մինչ արտահերթ ընտրություններ, մենք պետք է համոզված լինենք, որ ստեղծել ենք բոլոր նախապայմանները՝ ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման համար: Մեզ պետք են ընտրություններ, որոնց արդյունքները որևէ մեկի մոտ կասկած չեն առաջացնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Փաշինյանը:

«Ծառուկյան» խմբակցության անդամների հետ հանդիպման մասին նա նշեց, որ քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և դրա հանգուցալուծման տարբերակները: Փաշինյանը հայտնեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը վստահեցրել է, որ կողմ է քվեարկելու վարչապետի պաշտոնում իր թեկնածությանը:

Հարցին, թե ինչի դիմաց է «Ծառուկյան» խմբակցությունը խոսք տվել պաշտպանել իր թեկնածությունը, Փաշինյանը պատասխանեց. «Ես ուզում եմ արձանագրել, որ մենք նման հարց չենք քննարկել և կարծում եմ, որ ճիշտ էլ չէր լինի, եթե մենք նման հարց քննարկեինք»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունների հետ:

«Ելք» խմբակցությունն ապրիլի 30-ին Փաշինյանին միաձայն առաջադրել է որպես վարչապետի թեկնածու: Ազգային ժողովի մյուս երեք խմբակցությունները՝ ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ հայտարարել են թեկնածու չառաջադրելու մասին: Վարչապետի ընտրությունը խորհրդարանում նախատեսված է մայիսի 1-ին:

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ