Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Տորոնտո քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի արդյունքում եղան մարդկային զոհեր և վիրավորներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը, Կարեն Կարապետյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Կանադայի բարեկամ ժողովրդին և զոհվածերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել՝ շուտափույթ ապաքինում:
Կարդացեք հոդվածը` العربية