Վաչե Գաբրիելյանը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 23-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյան և Մոնրեալի քաղաքապետ Վալերի Փլանթի հանդիպումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ապրիլի 24-ին Օտտավայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցել են, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը, Կանադայի ժառանգության նախարար Մելանիե Ջոլին, հասարակական և մշակույթի գործիչներ, հարյուրավոր կանադահայեր:
Այցի շրջանակներում ապրիլի 25-ին Վաչե Գաբրիելյանը հանդիպում է ունցել Կանադայի միջազգային առևտրի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված մի շարք հարցեր: