ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ունի իշխող Հանրապետական կուսակցության անունից այլ քաղաքական ուժերի հետ երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելուն միտված բանակցություններ վարելու մանդատ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Կարեն Կարապետյանն այն գործիչն է, ով ունի մանդատ հանրապետական կուսակցության անունից ցանկացած գործչի, կուսակցության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ բանակցել և ներկայացնել մեր տեսակետը: Մենք նրան այդ մանդատը տվել ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իրեն ՀՀԿ-ական պատգամավորներ են զանգել և հայտնել, որ Կարեն Կարապետյանը իրենց անունից չի բանակցում, Շարմազանովն ասաց, որ չգիտի, թե ովքեր են զանգահարել Փաշինյանին և նման բան ասել: «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այն անձինք, որոնց ներկայությունը Նիկոլ Փաշինյանը ցանկալի էր համարել Կարեն Կարապետյանի հետ բանակցություններում` Արա Բաբլոյանը և Վահրամ Բաղդասարյանը, նման բան չեն ասել: Եթե մնացած մարդիկ ասել են, չեմ կարող ասել, թե ով է իրեն նման բան ասել ու չեմ էլ ցանկանում հիմա հեռակա բանավեճի մեջ մտնել Փաշինյանի հետ: Հանրապետական խմբակցությունն այդ բանակցությունների մանդատը տվել է Կարեն Կարապետյանին»,- ընդգծեց Շարմազանովը:

Հայերեն English Русский

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres