Կարեն Կարապետյանի համար ընդունելի չէ ժողովրդի թեկնածու ընտրելու Փաշինյանի առաջարկած ձևը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի համար ընդունելի չէ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդի թեկնածուի ընտրության ձևի մասին առաջարկությունը:

«Ես որևէ երկիր չգիտեմ, որ ժողովրդի թեկնածուն այդպես ընտրվի, դրա համար գոյություն ունեն ընտրություններ: Հիմա մեկ քաղաքացու համար ինչ-որ մեկն է ընդունելի, մեկ ուրիշի համար բոլորովին այլ գործիչ է ընդունելի, ինչպե՞ս մենք վարվենք: Ժողովրդի ընտրյալն այդպես չի ընտրվում: Առաջարկում եմ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և եթե ժողովրդի թեկնածուն ինքն է, ապա ինքը կգնա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, թող քաղաքական ուժերը հանդիպեն, հավաքվեն, քննարկեն, դրա համար էլ հարթակ է առաջարկվում:

«Մենք մշակել ենք օրենքներ, Սահմանադրություն, այդ դաշտից չենք կարող դուրս գալ: Այնպես չէ, որ մի քաղաքական ուժի կամքով, թելադրանքով է արվում, թող բոլորը նստեն, որոշեն ինչպես ենք անցկացնում արտահերթ ընտրություններ: Օրենքն է այդպես ասում, ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրություններով, հայտանիշը ընտրությունն է, եթե գիտեք որևէ երկիր, որ այլ ձևով է ընտրվում, ինձ ասեք»,-ասաց Կարեն Կարապետյանը: Նա ընդգծեց, որ առավելագույնս անհրաժեշտ է վերադառնալ բնականոն կյանքին:

Ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանն արտասահմանյան լրատվամիջոցների մասնակցությամբ հրավիրված ասուլիսում նշել էր, որ ժողովրդի թեկնածուն կորոշվի Հանրապետության հրապարակում: Կհայտարարվի թեկնածուի անունը, հանրության արձագանքով կորոշվի, թե ով է ժողովրդի թեկնածուն:

Հայերեն English Русский

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը համալրվել է վերջին սերնդի անգիոգրաֆով

Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով 7 ամսական երեխա է մահացել

Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել

Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ

Շարունակելով ներդրումը երիտասարդների կրթության մեջ. Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթը

Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBank

Ազգային ավանդույթներն ու միջմշակութային երկխոսությունը՝ մեկ հարթակում․ Գառնիում և Գեղարդում կայացել է «Վարդավառ» երիտասարդական փառատոնը

Մոլդովայի նախագահը կմասնակցի Փարիզում կայանալիք «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը․ Moldpres

Ռոմիկ Մխիթարյանը նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար