ԱՄՆ դեսպանը բարձր է գնահատում Սերժ Սարգսյանի կողմից առաջնորդության դրսևորումն ու դժվար որոշման կայացումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը բարձր է գնահատում Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններն ու դրանց ելքը՝ Սերժ Սարգսյանի կողմից առաջնորդության դրսևորումն ու դժվար որոշման կայացումը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հարգելու համար Ծիծեռնակաբերդ ժամանած դեսպանը: «Միացյալ Նահանգների կառավարության և ժողովրդի անունից ցանկանում եմ գովեստի խոսքեր ասել Հայաստանի ժողովրդի հասցեին՝ վերջին շաբաթվա ընթացքում խաղաղ ու արժանապատիվ կերպով իր բողոքի ակցիան իրականացնելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռիչարդ Միլսը:

Նրա խոսքով՝ գովեստի են արժանի նաև ոստիկանության և անվտանգության ուժերի ներկայացուցիչները, ովքեր վերջին 10 օրվա ընթացքում ցուցաբերել են զսպվածություն և արհեստավարժություն: «Եղել են արժանահավատ հաղորդումներ ցուցարարների ու լրագրողների դեմ բռնության որոշ դրսևորումների մասին։ Անհրաժեշտ է, որ այս դեպքերով իրականացվի քննություն, և մեղավորները պատժվեն օրենքի համաձայն»,-նշեց դիվանագետը:

Միլսը գովեստի խոսքեր հնչեցրեց նաև նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հասցեին, ով, ըստ նրա, լսելով հայ ժողովրդի ձայնը հրաժարական տալու մասին որոշում կայացրեց։

ԱՄՆ դեսպանը հայտնեց իրենց հանձնառությունն ու պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի ժամանակավոր և նոր ձևավորվելիք կառավարությունների հետ: «Հիմա կարևոր է, որ ժողովուրդը գա ընդհանուր հայտարարի այս խաղաղ միջավայրում և կարողանա որոշել իր հետագա անելիքները: Ես դրական եմ տրամադրված այն առումով, թե ինչ ձեռքբերումներ կարող է ունենալ ժողովուրդը»,-եզրափակեց Ռիչարդ Միլսը:

Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից: ՀՀ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը: Մինչ այդ տասն օր երկրում հավաքներ ու ցույցեր էին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

«Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը»,-ասել էր Սերժ Սարգսյանը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան