Արցախ

Արայիկ Հարությունյանը ընդունել է Աբխազիայի արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը ընդունել է Աբխազիայի արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 23-ին ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած՝ Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետական նախարարը կարևորել է Արցախի և Աբխազիայի միջև կայուն ու դինամիկ քաղաքական հարաբերությունների խորացումը՝ ընդգծելով, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև տնտեսական ու գործարար կապերի զարգացմանը: Ա. Հարությունյանի խոսքով՝ այդ առումով չօգտագործված մեծ հնարավորություններ կան, և հետագա ջանքերը պետք է ուղղել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանը:

Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ Արցախի հետ ստեղծված հարաբերություններն անկեղծ են և բարեկամական: Դաուր Կովեի խոսքով՝ այդ հարաբերությունների ամրապնդման գործում իր ծանրակշիռ ավանդն ունի նաև Աբխազիայի հայ համայնքը: Անդրադառնալով տնտեսական փոխգործակցության զարգացմանը՝ Աբխազիայի ԱԳ նախարարը նշել է, որ հարցն իսկապես օրակարգային է, քանի որ նման ցանկություն ունի նաև աբխազական կողմը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում