Թաեքվոնդոիստները 4 մեդալ են նվաճել «Ֆաջրի գավաթ» խաղարկությունում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի թաեքվոնդոյի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել Իրանի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավարտվեց «Ֆաջրի գավաթ» թաեքվոնդոյի հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցեց 21 թիմ 14 երկրից։ Հայաստանը ներկայացված էր 10 մարզիկով։
Իրանը, Պակիստանը, Աֆղանստանը, Իրաքը ներկայացված էին 3-ական թիմով։ ՀՀ հավաքականը նվաճեց 4 բրոնզե մեդալ։
Հավաքականը թիմային հաշվարկով գրավեց 4-րդ տեղը: