Երկխոսելը կտանի հավաքական հանգուցալուծման. Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանի ՀՅԴ-ական պատգամավոր Ժորժիկ Աբրահամյան Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում վերջին 10 օրերին տիրող իրավիճակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նա նախ նշեց, որ իրադարձությունների մասին տեղեկանում է զանգվածային լրատվամիջոցներից ու որոշ ցանցերից, և ըստ այդմ` տպավորությունը հետևյալն է` ժողովրդի կուտակված պահանջների պոռթկում է:

«Ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որ ժողովրդի մի մասը, երևի մեծ հավատ ունենալով իրենց պահանջներին, ըմբոստության փորձեր է անում, որով և ցանկանում է իշխանությանը թելադրել որոշ քայլեր: Դժվարանում եմ գնահատական տալ, որովհետև տեղեկությունները ամբողջական չեն, սակայն դա չի խանգարում ինձ մտահոգվելու այս ամենի շուրջ՝ ի վերջո, այս ամբողջը ի՞նչ հանգուցալուծում է ունենալու ու ի՞նչ արդյունքի պիտի հանգեցնի»,- նշեց Աբրահամյանը:

Ըստ նրա` սցենարները կարող են բազմաթիվ լինել՝ դասական մեթոդներից մինչև ավելի խելացի ու խոհեմ միջոցառումներ:

«Օրինակ` ես կարծում եմ, որ արդյունավետ կլինի, որպեսզի ընդառաջվի որոշ քաղաքական ուժերի նախաձեռնությունը և երկխոսության հարթակ ստեղծվի, որի միջոցով կարելի է բյուրեղացնել տարբեր քաղաքական ուժերի ու խմբավորումների տեսակետները և հասնել ավելի արդյունավետ ու դրական գործողությունների: Իհարկե, չեմ կարող խորհուրդ տալ, որ մարդիկ չըմբոստանան: Դա ՀՀ քաղաքացիների իրավունքն է , սակայն, փորձելով այդ ճանապարհը, միաժամանակ չփակեն երկխոսությունների, փոխադարձ շփումների հնարավորությունները, որոնք կարող են ավելի լավ արդյունքներ ստեղծել այս իրավիճակից դուրս գալու համար: Հետևաբար, ինձ թվում է, որ երկխոսելն առնվազն կտանի հավաքական հանգուցալուծման: Միևնույն ժամանակ, եթե թողնեն` այսպես մնա, կարծում եմ, որ Հայաստանում հնարավոր չէ թավշյա հեղափոխություն կատարել: Դա, ուզենք, թե չուզենք, կարող է ստեղծել աննկարագրելի, անսպասելի և անկառավարելի իրավիճակներ, որոնք չեմ կարծում, որ հայ ժողովուրդն այս պայմաններում և իր ռեսուրսներով կարող է մարսել: Հեռու եմ խելք սովորեցնելուց և ամպագոռգոռ բաներ ասելուց, սակայն կարող եմ ասել, որ ամեն պարագայում երկխոսությունը համարում եմ դրական և կարծում, որ երբեք չպետք է այդ հնարավորությունը շրջանցել, այլապես հետեւանքները կարող են ծանր լինել»,- նշեց Իրանի խորհրդարանի հայ պատգամավորը:

Հայերեն

Գիտության համաշխարհային օրը նշանավորվեց «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով նիստով

Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը

Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի թանգարանի վերանորոգմանն ու ժառանգության պահպանմանը

Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում անհապաղ հրադադարի, մինչև չիմանա՝ ինչ է լինելու հետո. Լավրով

Դանիան 720 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի Ուկրաինային

Աբու Դաբիում ավարտվել է ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների առաջին օրը

Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում իր հնարավոր առաջադրման շուրջ քննարկումներ չկան

Հայաստանյան գիտական արդյունքի միջազգային տեսանելիությունն աճում է. ԿԳՄՍ նախարարի ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 10/11/26