Պաշտոնական

Վաչե Գաբրիելյանն ամերիկացի գործընկերներին է ներկայացրել  կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների ընթացքը

1 րոպեի ընթերցում

Վաչե Գաբրիելյանն ամերիկացի գործընկերներին է ներկայացրել  կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ապրիլի 20-ին Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ գործընկերների հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ապրիլի 20-ին փոխվարչապետ Գաբրիելյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի պատասխանատու Բրոք Բիրմանի, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի, ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի և ԱՄՆ գանձապետարանի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱՄՆ-Հայաստան միջկառավարական համագործակցության շրջանակների ընդլայնման, կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր։

Մասնավորապես, առաջիկայում կարևորվել են տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը խրախուսող ծրագրերը, ներդրումները և առևտուրը խթանող քաղաքականության վերաբերյալ երկու երկրների երկխոսությունը։

ՀՀ փոխվարչապետը ԱՄՆ-ում է գտնվում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհրդի գարնանային հանդիպումներին մասնակցելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում