«Վիրահայերի միասնություն»-ը միանում է անհապաղ բանակցություններ սկսելու Սերժ Սարգսյանի կոչին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը միանում է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի կոչին, որպեսզի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անհապաղ բանակցությունների սեղանի շուրջ նստի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը միանում է վարչապետ Սերժ Սարգսյանի կոչին, որ անհապաղ Նիկոլ Փաշինյանը և իր համակիրները բանակցությունների սեղանի շուրջ նստեն: Վիրահայերին միավորող մեր բազմահազարանոց միությունը համաձայն է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարության բովանդակությանն ամբողջությամբ»,- ասաց Վարդապետյանը:

Նա հավելեց, որ իրենք սատարում են վարչապետին և պաշտպանում նրա տեսակետը, քանի որ այդպես հնարավոր կլինի խուսափել անդառնալի հետևանքներից:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 21-ին հայտարարություն է արել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: «Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ»,- ասված է հայտարարությունում:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան