Շախմատի ֆեդերացիան ոչինչ չի հերքել. հավաքականը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականը որևէ առնչություն չունի ֆեյսբուքյան Armenian National Chess Team էջի և դրա կողմից տարածվող լուրերի հետ:

Ավելի վաղ «ՀՀ Շախմատի ֆեդերացիան հերքում է տվյալ լուրը» մեկնաբանությամբ նշված էջում տեղադրվել էր «Արմենպրես»-ի «Անթույլատրելի ենք համարում բոլոր այն քայլերը, որոնք կարող են վնասել մեր երկրին. շախմատի հավաքականի անդամներն աջակցություն են հայտնում Սերժ Սարգսյանին» վերտառությամբ նյութը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն ասաց. «Մենք արդեն մեր հայտարարությունն արել ենք և ասել ենք այն, ինչ մտածում ենք: Այդ էջում տեղադրված հայտարարությունն իրականության հետ կապ չունի»:

Նախօրեին Հայաստանի շախմատի հավաքականի անդամները շնորհավորել էին Սերժ Սարգսյանին խորհրդարանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և իրենց աջակցությունը հայտնել նրան, ինչպես նաև հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ իրենց աջակցությունն են հայտնում նորընտիր վարչապետին ՝ ի բարօրություն և ի շահ մեր երկրի ու ժողովրդի:

Հայտարարության տակ ստորագրել են օլիմպիական չեմպիոններ, միջազգային գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սմբատ Լպուտյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Արտաշես Մինասյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռաֆայել Վահանյանը, հավաքականի անփոփոխ գլխավոր մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան