Քաղաքականություն

Կառավարության կազմավորման գործընթացը կավարտվի երկու-երեք օրվա ընթացքում

1 րոպեի ընթերցում

Կառավարության կազմավորման գործընթացը կավարտվի երկու-երեք օրվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նոր կառավարության կազմավորման գործընթացը կավարտվի երկու-երեք օրվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը:

Նախքան օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը՝ վարչապետը շնորհավորել է կառավարության նորանշանակ անդամներին՝ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին, փոխվարչապետներ Արմեն Գևորգյանին և Վաչե Գաբրիելյանին, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:

Հանրապետության վարչապետը կառավարության անդամներին առաջարկել է այսօր չանդրադառնալ կառավարության ծրագրերին, սկզբունքներին, մոտեցումներին, քանի որ դեռևս ամբողջովին չի կազմավորվել նոր կառավարությունը: Նշելով, որ այդ գործընթացը կավարտվի երկու-երեք օրվա ընթացքում՝ վարչապետ Սարգսյանն առաջարկել է միանգամից անցնել օրակարգի հարցերի քննարկմանը, որոնց ընդունումն ուղղակի անհրաժեշտություն է, իսկ հաջորդ նիստի ժամանակ խոսել վերոնշյալ թեմաների շուրջ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում