Քաղաքականություն

Կառավարության նիստի վերջում Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին մաղթել է բարձր տրամադրություն

1 րոպեի ընթերցում

Կառավարության նիստի վերջում Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին մաղթել է բարձր տրամադրություն

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստից հետո ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին մաղթել է բարձր տրամադրություն: Լրագրողները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նման նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը ևս կոչ է անում նախարարներին «դրայվով» աշխատել: «Ամեն մարդ ունի իր ոճը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արձագանքեց Կարայանը:

Դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը յուրաքանչյուր նիստից հետո բարձր տրամադրություն էր մաղթում նախարարներին, և արդյո՞ք այդ ավանդույթը շարունակվում է նաև նոր վարչապետի դեպքում, Կարայանը նշեց. «Այո, այսօր էլ մեր նիստն ավարտվեց՝ մեզ բարձր տրամադրություն մաղթելով»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում