Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից. Aysor.am

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից. Aysor.am

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել էկառավարության որոշմամբիրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Aysor.am կայքը: ՀՀ կառավարության նիստի ժամանակՍերժ Սարգսյանըներկայացրել է հարցի առնչությամբ իր հիմնավորումները:

Ավելի վաղAysor.am-ը տեղեկացրել էր, որ մարտի 29-ին կայացված որոշմամբ կառավարությունը որոշել էր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:

Կառավարության այդ որոշումը մեծ աղմուկ էր բարձրացրել հասարակության շրջանում։ Խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցւթյան պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին, թե ինչու է այդ առանձնատունը տրամադրվել Սերժ Սարգսյանին, նապատասխանել էր. «Այդ իրավունքից օգտվել են նախորդ երկու նախագահները: Ես էլ եմ օգտվել: Եթե օրենքով չի հասնում՝ կարող եմ հետ վերադարձնել: Բայց եթե հասնում է, կարող եք շնորհավորել, որովհետև, բոլոր դեպքերում, ես էլ ունեցա սեփական տուն Երևանում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում