Սպորտ

Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը Երևանում հետևել է սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը

1 րոպեի ընթերցում

Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը Երևանում հետևել է սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուսերամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը հետևում է նաև Օլիմպիական խաղերի չեմպիոն Յանա Եգորյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Յանա Եգորյանը Հայաստան է ժամանել սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի հրավերով:

«Առաջին հերթին սա ինձ համար շատ հաճելի է, որովհետև ես հայ եմ և Հայաստանում անցկացվում է Եվրոպայի առաջնություն: Անկեղծ ասած՝ չէի կարող բաց թողել այս հնարավորությունը: Սա շատ լավ քայլ է մարզաձևը Հայաստանում զարգացնելու և մասսայականացնելու համար: Կարծում եմ՝ մրցաշարը լավ է կազմակերպված: Մարզադահլիճը հիանալի է, լավն են նաև մարտուղյակները»,-ասել է Եգորյանը:

Սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը Յանա Եգորյանին է հանձնել Եվրոպայի առաջնության հուշամեդալը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում