Սերժ Սարգսյանը խոստանում է մտածել զանգվածային ընտրակաշառք բաժանելու մասին միֆը հօդս ցնդեցնող մեխանիզմ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԵՐԵՎԱՆ: Հայաստանի կառավարության գործունեության բաղկացուցիչ մասն է լինելու մտածել մեխանիզմ, որը հնարավորություն կտա հօդս ցնդեցնել այն միֆը, որ ընտրությունների ժամանակ բոլորը համատարած քվեարկության են գնում կաշառք վերցնելով: Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին:

Սերժ Սարգսյանը չհամաձայնեց Զեյնալյանի դիտարկման հետ, թե Հայաստանում ընտրություններն անցել են համատարած ընտրակաշառք բաժանելու պայմաններում: «Ես համաձայն չեմ ձեզ հետ, որ Հայաստանում ընտրություններն անցկացվել են համատարած ընտրաձայներ գնելու պայմաններում: Որովհետև, և իմ կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել, և ձերը: Օբյեկտիվությունը միջազգային կառույցների զեկույցներն են ու վերլուծությունները: Իսկ ինչպես հիշում եք՝ եզրակացությունը միանշանակ է, որ ընտրությունների արդյունքները Հայաստանի ժողովրդի կամքի արտահայտությունն էր: Եթե համատարած կաշառք բաժանվեր, ես կարծում եմ ժամանակակից պայմաններում մեր քաղաքացիական հասարակության, ընդդիմության ներկայացուցիչները բազմաթիվ տեսագրություններով հեղեղած կլինեին համացանցը և դիտորդական առաքելություն իրականացնողներին: Ես չեմ բացառում, որ կարող են լինել դեպքեր, երբ բարեգործության անվան տալ նման դեպքեր եղած լինեն, սակայն դրանք այն դեպքերը չեն, որ կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետի թեկնածուն:

Նա հավելեց, որ շատ լավ հիշում է, որ նախորդ ընտրություններից հետո ընդդիմությունը հաղթողներին մեղադրում էր կեղծ քվեարկությունների, լցոնումների,

Հայաստանում չբնակվող անձանց և մահացածների կողմից քվեարկություն կազմակերպելու մեջ: «Մենք գտանք տեխնիկական միջոցներ, որպեսզի այդ առասպելները հօդս ցնդեցնենք, և կարծում եմ, որ այս անգամ դրա մասին ոչինչ չկա: Ես խոստանում եմ, որ կառավարության գործունեության բաղկացուցիչ մասն է լինելու մտածել մեխանիզմ, որը հնարավորություն տա հօդս ցնդեցնել այն միֆը, որ համատարած բոլորը քվեարկության են գնացել միայն կաշառք ստանալով»,- ասաց նա:

Եզրափակելով խոսքը՝ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ արդյունքների վերաբերյալ որոշիչ պետք է լինի միջազգային հանրության կարծիքը:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան