«Ես ունեմ խորհրդարանական մեծամասնության աջակցությունը և պատրաստ եմ այն ծառայեցնել մեր երկրի դինամիկ զարգացման գերնպատակին». Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգը բացառում է հակասությունը կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

«Այսօր այս ամբիոնի մոտ կանգնած է ոչ անհատ քաղաքական պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ոչ Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահը: Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու: Այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարց: Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանական մեծամասնությունը կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը: Ես այստեղ եմ, նախ և առաջ, որպես իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար, հօգուտ իմ թեկնածության ասելու, որ ունեմ բավարար ազդեցություն և հնարավորություններ ստանձնած քաղաքական պատասխանատվության շրջանակում ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներդաշնակ աշխատանքը իշխանության օրենսդիր և գործադիր թևերում: Կրկնվեմ՝ կառավարման խորհրդարանական համակարգը բացառում է հակասությունը կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ պատրաստ է լինել այդպիսի հակասության բացառման երաշխավորը: Սերժ Սարգսյանի խոսքով՝ կառավարման խորհրդարանական համակարգը բացառում է պառլամենտական մեծամասնության աջակցությունը չվայելող վարչապետի գոյությունը:

«Ես իսկապես ունեմ այդ աջակցությունը և պատրաստ եմ այն ծառայեցնել մեր երկրի դինամիկ զարգացման գերնպատակին: Այս իրականությունն է, որ ինձ ստիպում է լինել քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժի, մեր դեպքում՝ քաղաքական կոալիցիայի, համախմբման կենտրոնում: Մեր երկրի զարգացման այս փուլի մարտահրավերների համակողմանի գիտակցումն է, որ պարտադրում է լինել հանրության քվեն ստանալու համար ներկայացրած քաղաքական ծրագրի իրականացման առաջին գծում»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Հայերեն English

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26