Ֆրանսիայի հրապարակում ավարտվեց Փաշինյանի և նրա կողմնակիցների հանրահավաքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հրապարակում ավարտվեց ԱԺ պատգամավորՆիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների հանրահավաքը, որի ընթացքումՓաշինյանն անդրադարձավ ապրիլի 13-ին տեղի ունեցած գործողություններին և իրենց հետագա քայլերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Փաշինյանը նշեց, որ այսօր իրականացրել են «փակիր փողոցը» գործողությունը: «Ապրիլի 17-ին ժամը 12:00-ին նախատեսվում է Ազգային ժողովի նիստ, ի՞նչ ենք անելու վաղը. «փակիր փողոցը» ակցիան պետք է իրականացնենք ավելի լայն մասշտաբներով և փակենք ԱԺ-ին մոտեցող բոլոր մուտքերը»,- ասաց Փաշինյանը:

Միաժամանակ, նա նշեց, որ ակցիան սկսելու են իրականացնել արդեն այս գիշեր՝ չնայած կարծիքներին, որ «գիշերը մարդիկ չեն մնա և ակցիան թույլ կլինի»:

«Կարծում եմ որ պետք է ակցիան սկսել այսօրվանից, ով ուզում է, հենց այսօրվանից էլ պետք է սկսի այն՝ խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործողություններով, հնարավոր բոլոր միջոցներով»,- նշել է Փաշինյանը: Փաշինյանը կողմնակիցներին կոչ արեց իրականացնել ապակենտրոնացված գործողություններ:

Այնուհետև, Աժ պատգամավորն անդրադարձավ Բաղրամյան պողոտայում կեսօրին տեղի ունեցած միջադեպին և նշեց, որ երբ դրա հետևանքով ինքն արնահոսում էր՝ Ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանի հանձնարարությամբ ոստիկանական մեքենայով իրեն ուղեկցել են «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ ստացել է բուժօգնություն:

Հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հարթակ բարձրացավ օպերային երգչուհի ներկայացած հանրահավաքի մասնակից Լիլիթ Հովհաննիսյանը և կատարեց Կոմիտաս:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով դադարեցնել հավաքը: Պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ:

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ