Պաշտոնական

Կարեն Կարապետյանը միջազգային կոնսորցիումի ներկայացուցիչների հետ քննարկել է Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանը միջազգային կոնսորցիումի ներկայացուցիչների հետ քննարկել է Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումի Միջին արևելքի, Աֆրիկայի և նոր տարածքների գծով գործադիր տնօրեն Նիկոլաս Ֆասկելին և կոնսորցիումի Մերձավոր Արևելքի, Ասիայի և Ավստրալիայի գծով գործադիր տնօրեն Տրիստան Իգուերոյին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները քննարկել են Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագրի իրականցմանն առնչվող հարցեր, որի իրավունքը միջազգային մրցույթի արդյունքում ստացել է վերը նշված կոնսորցիումը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս արևային էներգետիկայի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը՝ այս համատեքստում կարևորելով Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը: Նա ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է սերտորեն համագործակցել գործընկերների հետ՝ ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելու համար:

Նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումի ներկայացուցիչները նշել են, որ շահագրգռված ու հետաքրքրված են մեր երկրում արևային էներգետիկայի ոլորտում նշված ծրագրի իրականացմամբ և ներկայացրել արևային էներգետիկայի զարգացման գործում ունեցած փորձը տարբեր երկրներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում