Ղարաբաղի ապագան ազատ կյանքն է. Սերժ Սարգսյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղը փոքր երկիր է, սակայն դա հիմք չէ ասելու, որ այն չունի ազատ ապրելու իրավունք: Այստեղ մարդիկ հազարավոր տարիներ ապրել են և կշարունակեն ապրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական «Известия»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ թեպետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակտիվ փուլը գոյություն ունի արդեն երեք տասնամյակ, սակայն այդ հակամարտությունը եղել է նաև նախկինում:

«30 տարիներից 25-ն անցնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ: 1994 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվել է եռակողմ անժամկետ համաձայնագիր հրադադարի ռեժիմի հաստատման վերաբերյալ: Ցավոք, 2014 թվականից ի վեր գրեթե ամեն օր Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է:

2016 թվականի ապրիլին, տանուլ տալով բանակցություններում, ադրբեջանական կողմը, դավադիր կերպով խախտելով համաձայնագրով իր բոլոր պարտականությունները, լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ՝ մեծ քանակությամբ օդուժի, զրահատեխնիկայի, խոշոր տրամաչափի հրետանիների, հրթիռային և հրետանային համակարգերի կիրառմամբ, որոնց մեծ մասն, ի դեպ, ձեռք է բերվել Ռուսաստանից: Սակայն նրանց չհաջողվեց լուծել որևէ լուրջ խնդիր, և հինգերորդ օրը Ռուսաստանի միջնորդությամբ կողմերը հանդիպեցին և պայմանավորվեցին վերսկսել ավելի վաղ ստորագրված համաձայնագրի պայմանների կատարումը»,- նշել է Սարգսյանը:

Նա հիշեցրել է, որ դրան հաջորդող ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք գագաթնաժողովներ, որոնց ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննման մեխանիզմների ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ:

«Սակայն ադրբեջանական կողմը, վերադառնալով Բաքու, հրաժարվում էր պայմանավորվածությունները կյանքի կոչելուց: Դեռ 2007 թվականին Մինսկի խումբն առաջարկել էր խնդիրը լուծել միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, իրավահավասարություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ինչպես նաև տարածքային ամբողջականություն: Մեր կարծիքով՝ դա փոխզիջումների հավասարակշռված մոտեցում է: Դա այն չէ, ինչի մասին մենք երազել ենք: Դա մեզ համար լավագույն տարբերակը չէ: Սակայն գիտակցելով, որ հարցը կարող է կարգավորվել միայն փոխզիջման հիման վրա, մենք համաձայնվեցինք բանակցությունների: Եվ թվում էր, որ 2011 թվականին Կազանում մենք մոտ էինք ստորագրմանը: Սակայն Բաքուն առաջ քաշեց լրացուցիչ պահանջներ և ստորագրում տեղի չունեցավ»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը:

Սարգսյանը փաստել է, որ Ադրբեջանի ղեկավարությունն ունի պատրանք, թե փոխզիջումը հնարավոր է միայն Հայաստանի ու Արցախի կողմից: Նրա համոզմամբ՝ հենց այդ պատճառով է, որ ստատուս-քվոն անփոփոխ է մնում: «Սակայն այստեղ անհրաժեշտ է պատասխան փոխզիջում: Ադրբեջանցիները դեռևս խնդրի ռազմական կարգավորման հույս ունեն: Ինչպես ցույց է տվել պրակտիկան՝ թե՛ 1990-ականների սկզբներին, թե՛ 2016 թվականին, դա հնարավոր չէ: Կլինեն մեծ կորուստներ, զոհեր, սակայն իրադրությունն ամեն դեպքում չի փոխվի: Միևնույնն է՝ մենք վաղ թե ուշ պետք է հանգենք որևէ լուծման: Սակայն որքան շուտ, այնքան լավ:

Իսկ Ղարաբաղի ապագան ազատ կյանքն է: Այո, դա փոքր երկիր է, սակայն դա դեռևս հիմնավորում չէ ասելու համար, թե դուք իրավունք չունեք ազատ ապրել: Մարդիկ այնտեղ հազարավոր տարիներով ապրել են և շարունակելու են հետագայում էլ ապրել: Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, շատ բան են անում խնդրի կարգավորման համար: Նախագահների մակարդակով արվել է հինգ հայտարարություն, և դրանք բոլորը խոսում են այն մասին, որ հարցը կարող է կարգավորվել միայն այս երեք սկզբունքների հիման վրա: Այդ սկզբունքներն անտարանջատելի են: Եվ դա շատ կարևոր է»,- հայտարարել է Սարգսյանը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան