ՀՅԴ-ն հավանություն է տալիս վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել ապրիլի 14-ին ՀՀԿ խորհրդի կողմից վարչապետի պաշտոնում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարությունում ասվում է.

«Վերահաստատելով 2016թ.-ի փետրվարի 24-ին կնքված քաղաքական համագործակցության մասին համաձայնագրով եւ 2017թ. մայիսի 11-ին քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագրով ամրագրված ռազմավարական նպատակներին և քաղաքական առաջնահերթություններին իր հավատարմությունը`

նկատի ունենալով, որ 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով և քաղաքական կոալիցիայի հուշագրով ՀՀԿ-ին է վերապահված վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը,

հաշվի առնելով ՀՀԿ Խորհրդի որոշումը վարչապետի թեկնածու առաջադրելու մասին՝

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հավանություն է տալիս Սերժ Սարգսյանի թեկնածությանը։

Նոր սահմանադրությամբ սկսված համակարգային փոփոխությունները արդեն իսկ որոշակի դրական սպասումներ եւ որակական տեղաշարժեր են արձանագրել։ Թեև մեր երկրում առկա են բազմաթիվ լրջագույն մարտահրավերներ եւ լուծում պահանջող խնդիրներ, սակայն վերջին երկու տարվա ընթացքում արձանագրված որոշակի հաջողությունները հուսադրում են, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։

Պետական և հասարակական կյանքում բեկումնային փոփոխություններ կատարելու ուղղությամբ առարկայական քայլեր ձեռնարկելու հասարակական պահանջ եւ ակնկալիք է ձեւավորվել, ինչը պարտավորեցնում է բոլորիս։

Մենք գիտակցում ենք, որ հանձնառություն և պատասխանատվություն ենք ստանձնել նոր որակի իշխանություն ձեւավորելու, հասարակության մեջ պետության եւ ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու, առաջանցիկ զարգացում, սոցիալական արդարություն, մրցակցային հավասար պայմաններ ապահովելու հարցում եւ վստահ ենք, որ հաջողելու ենք»։

Հայերեն العربية English

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան