Մշակույթ

Հրապարակվել Է Բուքերյան միջազգային մրցանակի հավակնորդների կարճ ցուցակը

2 րոպեի ընթերցում

Հրապարակվել Է Բուքերյան միջազգային մրցանակի հավակնորդների կարճ ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակվել Է Բուքերյան միջազգային մրցանակի դափնեկրի կոչման հավակնորդների կարճ ցուցակը: Դրանում տեղ են գտել այդ մրցանակի միանգամից երկու նախկին դափնեկիրներ՝ հունգարացի Լասլո Կրասնոխորկայը՝ The World Goes On վեպով, եւ Հարավային Կորեայից կին գրող Հան Կանգը՝ The White Book գրքով: Այս երկու հեղինակները հաջորդաբար դափնեկիրներ են դարձել 2015 եւ 2016 թվականներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մյուս չորս հավակնորդներն են՝ ֆրանսուհի Վիրժինի Դեպանտը՝ Vernon Subutex 1 վեպով, իսպանացի Անտոնիո Մոլինան՝ Like a Fading Shadow ստեղծագործությամբ, իրաքցի գրող, բանաստեղծ եւ սցենարիստ Ահմեդ Սաադավին՝ Frankenstein in Baghdad գրքով, եւ լեհ գրող եւ բանաստեղծուհի Օլգա Տոկարչուկը՝ Flights վեպով: 2018 թվականի Բուքերյան միջազգային մրցանակի ժյուրիի նախագահ Լայզի Ապինիանեզիի խոսքով՝ կարճ ցուցակում տեղ գտած ստեղծագործություններն այնքան լավն են, որ արժանի են վերընթերցման: Նա նաեւ ներողություն Է խնդրել երկար ցուցակում ներառված գրքերի տաղանդավոր հեղինակներից այն բանի համար, որ նրանք զրկվել են գլխավոր մրցանակի համար պայքարը շարունակելու հնարավորությունից:

Բոլոր գրքերը, որոնք հայտնվել են շորթ-թերթիկում, տպագրության են պատրաստվել անկախ հրատարակչությունների կողմից: Դրանց թվում են՝ Tuskar Rock Press-ը, MacLehose Press-ը, Portobello Books-ը, Oneworld-ը եւ Fitzcarraldo Editions-ը:

Մինչեւ 2015 թվականը ներառյալ Բուքերյան միջազգային մրցանակը երկու տարին մեկ, ըստ ամբողջական գրական վաստակի, հանձնվում Էր այն հեղինակներին, որոնց գրքերը գրվել են անգլերեն լեզվով կամ թարգմանվել այդ լեզվով: 2016 թվականից այն արդեն ամենամյա ռեժիմով շնորհվում Է կոնկրետ վեպի կամ պատմվածքների ժողովածուի համար, որոնք, ընդհակառակը, գրվել են օտար լեզվով, թարգմանվել անգլերեն եւ հրապարակվել են Մեծ Բրիտանիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում