Պաշտոնական

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհուրդը նիստ է գումարել

2 րոպեի ընթերցում

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհուրդը նիստ է գումարել

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Օրակարգային առաջին հարցով խորհուրդը հաստատել է Բագրատաշենում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման շինարարական աշխատանքների ինժեներական ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված միջազգային մրցույթի արդյունքները և կնքվելիք պայմանագիրը: Մրցույթի արդյունքներով որակավորված և համապատասխանող մասնակից է ճանաչվել JVCA of Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd ընկերությունը:

Խորհուրդը քննարկել և հաստատել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2-ի ինժեներ` «Սաֆեժ Էս.Ա. և Էպտիսա» ՀԳ կազմակերպության հետ կնքված պայմանագրի փոփոխությունները, սահմանել Տրանշ 2-ի շրջանակներում ձեռքբերված հողամասերի հետագա տնօրինման կարգը: Խոհուրդը հաստատել է նաև «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության հետ ստորագրված փոխըմբռնման համաձայնագրերը, ինչպես նաև Տրանշ 2-ի, Տրանշ 3-ի գնումների պլանների փոփոխությունները և Տրանշ 4-ի գնումների պլանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում