ԵԱՀԿ-ն Ադրբեջանի նախագահական ընտրությունները ընտրատեղամասերի 12 տոկոսում գնահատել է բացասական
1 րոպեի ընթերցում
![ԵԱՀԿ-ն Ադրբեջանի նախագահական ընտրությունները ընտրատեղամասերի 12 տոկոսում գնահատել է բացասական](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/04/929824.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Կորիեն Յոնիկերը հայտնել է, որ բազմաթիվ ընտրատեղամասերում դիտորդական առաքելության ներկայացուցիչների աշխատանքը խոչնդոտվել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Քվեարկությունը բացասական է գնահատվել ընդհանուր ընտրատեղամասերի 12 տոկոսում, ինչը չափազանց մեծ թիվ է»,-նշել է Յոնիկերը:
Բաքվում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակիներկայացուցիչների մամուլի ասուլիսը վերածվել էր սկանդալի, երբ դիտորդները սկսել էին խոսել ընտրությունների ժամանակ թույլ տրված լայնածավալ խախտումների մասին:
Ալիևյան կլանի շահերը սպասարկող լրագրողների մի խումբ ոտքի էր կանգնել և բղավելով պահանջել իսկույն փոխել զեկույցը: