Պաշտոնական

Վաչե Գաբրիելյանը Չինաստանում մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» բարձրաստիճան պաշտոնատար անձանց համաժողովին

1 րոպեի ընթերցում

Վաչե Գաբրիելյանը Չինաստանում մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» բարձրաստիճան պաշտոնատար անձանց համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի է ունեցելՉինաստան-ԱՄՀ (Արժույթի միջազգային հիմնադրամ) «Մետաքսիճանապարհ» բարձրաստիճան պաշտոնատար անձանց համաժողովը, որին մասնակցելէ նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ փոխվարչապետի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համաժողովը հնարավորություն է ընձեռում Չինաստանի ևգործընկեր երկրների բարձր մակարդակի քաղաքականության մշակողներին` քննարկելու «Մետաքսիճանապարհ» նախագծի իրականացման քաղաքականության շրջանակների վերաբերյալ իրենց տեսլականը:

Անդրադարձ է կատարվել մասնավորապես այն ոլորտներին, որտեղ ԱՄՀ-ն համագործակցում էքաղաքականությանխորհրդատվություն և կարողությունների զարգացման աջակցություն տրամադրող միջազգային այլ ֆինանսական կազմակերպությունների հետ:

Համաժողովի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև ՀՀ փոխվարչապետի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում