Պաշտոնական

Կառավարությունում քննարկվել են համատիրությունների գործունեության բարելավմանն ուղղված հարցեր

2 րոպեի ընթերցում

Կառավարությունում քննարկվել են համատիրությունների գործունեության բարելավմանն ուղղված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում համատիրությունների գործունեության բարելավմանն ուղղված հարցեր են քննարկվել:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության մշակած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Համատիրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոոնցով լուծումներ են առաջարկվում ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ: Մասնավորապես, հստակ սահմանվում են բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում պարտականությունները, արհեստավարժ կառավարման պահանջները և դրանց չկատարման համար վարչական և քաղաքացիաիրավական պատասխանատվության ներգործության միջոցները: Նշվել է, որ նախագծերը մշակելիս հաշվի է առնվել միջազգային փորձը:

Քննարկման ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ու մարմինների կողմից ներկայացվել են տարբեր առաջարկություններ ու դիտարկումներ:

Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները՝ լրամշակել նախագծերը և դրանց վերջնական տարբերակները դնել շրջանառության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում