Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանն ուղղված աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու հետագա քայլերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խաչատուրյանն անդրադարձել է օրենքի նախագծի մշակման վերաբերյալ շահագրգիռ գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքներին, նախագծի հիմնական դրույթներին, տրամաբանությանն ու նպատակներին:

Կարեն Կարապետյանը կարևորել է վերը նշված օրենքի մշակումն ու ընդունումը և ընդգծել, որ դրանում պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև հնարավոր խնդիրներին ու ռիսկերին: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է նաև օրենքի կարևորությունը՝ բիզնես միջավայրի բարելավման տեսանկյունից և նշել, որ պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում ներդրումային ծրագրեր են նախատեսվում տարբեր ոլորտնեում, այդ թվում՝ ջրամբարաշինության և ճանապարհաշինության բնագավառներում: Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է օրենքի նախագծի շուրջ քննարկումներն ավարտին հասցնել հնարավորինս կարճ ժամանակահատվածում:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան