Անցած 10 տարիները եղել են բարդ, մարտահրավերներով լի, բայց պետականության, անվտանգության ամրապնդման տարիներ. Էդուարդ Շարմազանով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներն ապրիլի 11-ի նիստում ամփոփել և կարծիք են հայտնել ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների արդյունքները: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին կուսակցության ԳՄ նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Դժվար է գերագնահատել Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ ամրապնդման գործում: Դեռ առիթ կլինի, մենք մանրամասն կանդրադառնանք այդ 10 տարիներին ու ոլորտ առ ոլորտ կներկայացնենք բոլոր ձեռքբերումները: Այդ 10 տարիները եղել են բարդ, մարտահրավերներով լի, բայց, միևնույն ժամանակ, պետականության, անվտանգության ամրապնդման տարիներ: Ակնհայտ է, որ 2008-ի Հայաստանը և 2018-ի Հայաստանը տարբեր են ժողովրդավարության զարգացման, անվտանգության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, արտաքին նախաձեռնող քաղաքականության, Արցախի հիմնահարցում ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքն ամրապնդելու առումով»,- նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ, բնականաբար, եղել են նաև թերություններ:

«Քննարկել ենք նաև Կարեն Կարապետյանի կառավարության 1.5 տարվա գործունեությունը: Շնորհակալություն ենք հայտնել 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանին իր պետականամետ, ազգային գործունեության համար, ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնել կառավարության բոլոր անդամներին, և, մասնավորապես, Կարեն Կարապետյանին այս 1.5 տարվա արդյունքների համար»,- շեշտեց Շարմազանովը:

Հայերեն English Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով