Մշակույթ

Գրահրատարակչության ոլորտում վերջին տասնամյակում Հայաստանը նվաճումներ է ունեցել

2 րոպեի ընթերցում

Գրահրատարակչության ոլորտում վերջին տասնամյակում Հայաստանը նվաճումներ է ունեցել

ԵՐԵՎԱՆ, 11, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տասնամյակում Հայաստանում դրական տեղաշարժ է նկատվել հատկապես գրահրատարակչության բնագավառում: Բազմաթիվ գրքել են թարգմանվել օտար լեզուներով, նոր գեղարվեստական ստեղծագործություններ են լույս տեսել, 2012 թվականին Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այս մասին ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Կարծում եմ` ոչինչ հենց այնպես չի լինում: Այդ հաջողությունները հրատարակչական ասպարեզում մեր կատարած աշխատանքի արդյունքն են: Միջազգային ցուցահանդեսներում ներկայանալը, աշխարհի գրահրատարակչական տարբեր հարթակներում հանդիպումներն իրենց դերը խաղացին այս հարցում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Միլիտոնյանը:

Նրա խոսքով`բարձրացել է հրատարակվող գրքերի տպագրական որակը, բովանակությունը: «Այժմ գրողները կարողանում են իրենց գործերը նաև օտար լեզուներով մատուցել ընթերցողներին: Ժամանակին աշխարհին ներկայանում էին հիմնականում ռուսերեն թարգմանված գրքերով: Տասը տարվա ընթացքում հարյուրից ավելի գեղարվեստական ալբոմներ են լույս տեսել, բազմաթիվ գրական ստեղծագործություններ են թարգմանվել անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն և այլ լեզուներով»,-շեշտեց Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա համոզմամբ` դա քաղաքականություն էր, որը պետք է շարունակել առաջիկա տարիներին`պահպանելով այն հիմքը, որ կա, և նոր, հետաքրքիր ուղղություններ ընտրել մշակույթի զարգացման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում