Տարածաշրջանային

Ադրբեջանի բռնապետություն լինելու հանգամանքը չի անհանգստացնում Եվրոպային

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի բռնապետություն լինելու հանգամանքը չի անհանգստացնում Եվրոպային

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառում, քանի որ Ադրբեջանն ունի նավթ և գազ, ինչի միջոցով Եվրոպան փորձում է չեզոքացնել իր կախվածությունը ռուսական էներգակիրներից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆրանսիական liberation.fr թերթի հետ զրույցում այս մասին նշել է ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը, ով հանդիսանում է ալիևյան ռեժիմի հիմնական քննադատներից մեկը: Նա, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանը պաշտոնապես հանրապետություն է, սակայն իրականում՝ սուլթանություն: Մեր բռնապետն առաջին անգամ նախագահ է ընտրվել 2003թ.: Հիմա Ադրբեջանում արդեն չկան անկախ լրագրողներ, իրավապաշտպաններ, մեր ունեցած ցուցակում Ադրբեջանի քաղբանտարկյալների թիվը հասնում է 161-ի: Քաղբանտարկյալներից 12-ը լրագրողներ և բլոգերներ են, 1-ը` բանաստեղծ, 1-ը` արձակագիր»,-թերթի հետ զրույցում նշել է Լեյլա Յունուսը:

Լեյլա Յունուսն ընգծել է, որ Ռուսաստանում քաղբանտարկյալների թիվն ավելի քիչ է, քան Ադրբեջանում, չնայած նրան, որ ՌԴ-ն, ի տարբերություն Ադրբեջանի, ուժգին քննադատության է ենթարկվում Եվրամիության կողմից:

«Իրեն մայրցամաքի գլխավոր իրավապաշտպան կազմակերպությունը համարող Եվրախորհուրդը, որի կազմի մեջ է նաև Ադրբեջանը, հավանություն չի տվել Ադրբեջանի նկատմամբ ոչ մի պատժամիջոցի: Նոյեմբերին Ալիևը եկել էր Բրյուսել և հանդիպել Ֆեդերիկա Մոգերինիի հետ, ով հայտարարել էր, որ Ադրբեջանը և ԵՄ-ն ունեն լավ հարաբերություններ՝ չնայած այն հանգամանքին, որ մեր երկրում կտտանքների պատճառով ամեն տարի մարդիկ են մահանում»,-հավելել է Յունուսը:

«Ադրբեջանի բռնապետություն լինելու հանգամանքը չի անհանգստացնում Եվրոպային: Այսօր Ադրբեջանում իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է, մենք մոտենում ենք տնտեսական փլուզմանը:Այս ամենի պատճառով շատերը լքում են Ադրբեջանը: Մենք բազմիցս պահանջել ենք պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, սակայն դա ապարդյուն է եղել»,- ասել է Յունուսը:

Իրավապաշտպանը հավելել է, որ Եվրոպայի կողմից պատժամիջոցներ չկիրառելու պատճառը աշխարհաքաղաքականության և ֆինանսների արդյունք է:

«Եվրոպան Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառում, քանի որ Ադրբեջանն ունի նավթ և գազ, որոնցից կախված է Եվրոպան: Եվրոպան դրանց հաշվին ձգտում է անկախանալ ռուսական էներգակիրներից: Այդ ամենը աշխարհաքաղաքականության և ֆինանսների հարց է: Ալիևն ասել է, որ ոչնչացնելու է երկրի քաղաքացիական հասարակության բոլոր մարմիններն ու ինստիտուտները: Իշխանությունները մեզ համարում են ժողովրդի թշնամիներ: Մենք հետապնդման ենք ենթարկվում նույնիսկ Եվրոպայում»,-եզրափակել է Յունուսը:

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում