Ցուկերբերգն ամերիկացի օրենսդիրներին պատմել Է օգտատերերի տվյալների պաշտպանության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որին պատկանում Է համանուն սոցիալական ցանցը, ապրիլի 10-ին գրեթե հինգ ժամ պատասխանել Է օրենսդիրների հարցերին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի երկու կոմիտեների՝ իրավաբանական, ինչպես նաեւ առեւտրի, գիտության եւ տրանսպորտի կոմիտեների համատեղ ունկնդրումների ժամանակ:

Հանդիպման հանգուցային թեմաների թվում եղել են օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունը, կանխահայտ կեղծ տեղեկատվության տարածումը, ինչպես նաեւ այլ պետությունների կողմից դրա կիրառումը հանուն իրենց շահերի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լսումների ընթացքում ձեռնարկատերը քանիցս ներողություն Է խնդրել այն պնդումների պատճառով, թե Facebook-ից օգտվել են Ռուսաստանի հետ կապված կառույցները, որպեսզի ազդեն ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրարշավի վրա, ինչպես նաեւ վերջերս Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ընկերության շուրջը բորբոքված սկանդալի պատճառով:

Այդ առնչությամբ Facebook-ի ղեկավարը նշել Է, որ սոցիալական ցանցում սկսել են արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայի վրա հիմնված նոր միջոցներ կիրառել «կեղծ օգտահաշիվների» բացահայտման համար, որոնք, հնարավոր Է, փորձում են միջամտել ընտրություններին կամ տարածել կանխահայտ կեղծ տեղեկատվություն»: Արդյունքում, նրա խոսքով, տասնյակ հազարավոր օգտահաշիվներ են արգելափակվել, մինչ դրանք կկարողանային «լուրջ վնաս հասցնել»: Ցուկերբերգը նաեւ ուշադրություն Է հրավիրել այն բանի վրա, որ ընթացիկ տարվա վերջին Facebook-ում կլինեն «կոնտենտի անվտանգության եւ զննության» ավելի քան 20 հազար մասնագետներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները

Հայաստանում կեղծվող ընտրությունների էջը փակված է․ Միրզոյան

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին

Մարտունիի 7 ընտանիք նվիրատվությամբ սեփականության իրավունք ձեռք բերեց վարձակալած բնակտարածքների նկատմամբ

Միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարների մամուլի ասուլիսը

Հայաստանի և Թուրքիայի գործարարների՝ Կարսում կայացած հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել․ Միրզոյան

Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ

Մարտունի քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են

Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին

Սևան քաղաքի երեք փողոց հիմնանորոգվում է