Պաշտոնական

Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ապրանքների տեղաշարժին վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ապրանքների տեղաշարժին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում ապրանքների տեղաշարժին և վարչարարությանը վերաբերող հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել ապրանքների հետագծելիության ապահովման, նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման ու փաստաթղթային ուղեկցման, տնտեսվարողների համար բիզնես գործընթացների պարզեցման հարցերին:

Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները տեղեկացրել են ԵԱՏՄ տարածքում ապրանքների և ծառայությունների ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչելիության էլեկտրոնային համակարգի ներդրման նախաձեռնության մասին, որը միության անդամ երկրների կողմից արժանացել է նախնական հավանության: Նշվել է, որ այժմ պատրաստվում է համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքը:

Կարեն Կարապետյանը կարևորել է տնտեսվարողների համար փաստաթղթաշրջանառության պարզեցումը և հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին ներկայացնել համապատասխան հիմնավորումներով առաջարկություններ՝ դրանք ԵԱՏՄ տարբեր հարթակներում քննարկելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում